ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարտի վերջին Երեւանի տրանսպորտային պարկը կհամալրվի 90 տոկոսով. փոխքաղաքապետ

Մարտի վերջին Երեւանի տրանսպորտային պարկը կհամալրվի 90 տոկոսով. փոխքաղաքապետ

Մարտի վերջից Երեւանի տրանսպորտային պարկը կհամալրվի 90 տոկոսով։ Այս մասին հոկտեմբերի 18-ին ավագանու նիստում ասել է առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։

«2018 թվականից մենք ձեռք ենք բերել 593 միավոր տրանսպորտային միջոց։ Մարտի վերջին այդ թիվը կհասնի 830-ի»,- նշել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո Փաշինյանի քաղաքական թիմը խոստացել է 2-4 տարվա ընթացքում լուծել մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը։

  • Կիսվել: