կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան

Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով ՀՀ-ում կառուցվել է 192 դպրոց, որոնց մեծ մասը աղետի գոտում՝ Շիրակի եւ Լոռու մարզերում. մենք այն տրամադրության մեջ ենք, որ մեզ հաջողվում է մինչեւ 2026 թփվականը ծրագիրը կյանքի կոչել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արդեն գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որոնք առաջին 300-ը ավարտելուց հետո պետք է սկսենք հաջորդ 300-ը: Այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է, երրորդի անհրաժեշտությունը կգնահատվի երկրորդի իրականացումից հետո:

Մենք սրտնեղում ենք, բայց հետո հասկանում ենք, որ շատ սրտնեղելու բան էլ չկա: Երբ մարդիկ տեսնում են, որ դպրոցները կառուցվում են եւ իրենց երեխաները հաճախում են մի դպրոց, որը նորոգման կարիք ունի, նրանք ավելի անհամբեր են դառնում: Այդ անհամբերության մեջ նույնիսկ որոշակի ագրեսիվության էլեմենտներ են նկատվում: Մարդիկ ուզում են հնարավորինս շուտ իրենց երեխան էլ նոր դպրոց գնա: Երբ ասում ենք, որ այդ դպրոցը հաջորդ 300-ի մեջ է, և մարդը ջղայնացած շատ հիմնավոր փաստարկ է բերում, ասում է՝ այդ ժամանակ իմ երեխան այդ ժամանակ ավարտած է լինելու եւ ճիշտ է ասում»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: