հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Մանկավարժական համալսարանին տրված տարածքը կօտարվի դասական աճուրդով, մեկնարկային գինը 15 տոկոսով բարձր է

Մանկավարժական համալսարանին տրված տարածքը կօտարվի դասական աճուրդով, մեկնարկային գինը 15 տոկոսով բարձր է

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը  Երևանի Տիգրան Մեծի պողոտա 17 հասցեում գտնվող և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ Տիգրան Մեծի պողոտա 15/4 ավտոտնակ հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 43 422 005 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 58.9 քառ. մետր մակերեսով ավտոտնակի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.01386 հեկտար մակերեսով հողամասի մասին է: Այն կօտարվի դասական աճուրդով:

Երևանի 33-րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով այդ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ և Հայկական պետական մանկավարժական համալսարանին հատկացված հողամասում գտնվող ավտոտնակներն ընդգրկվել են օտարման գոտու սահմաններում:

Հաշվի առնելով, որ օտարման առաջարկվող գույքը գտնվում է 33-րդ թաղավասի սահմանագծին՝ Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինն առաջարկվում է գնահատված արժեք+15%-ի չափով՝ 151 000 000 ՀՀ դրամ։

  • Կիսվել: