հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լոռու մարզում իրականացվել են 7.37 մլրդ դրամ արժողությամբ ճանապարհաշինական աշխատանքներ

Լոռու մարզում իրականացվել են 7.37 մլրդ դրամ արժողությամբ ճանապարհաշինական աշխատանքներ

2022 թվականին Լոռու մարզում իրականացվել են 7.37 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ճանապարհաշինական աշխատանքներ. հիմնանորոգվել է մոտ 70 կմ ճանապարհահատված: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը։

Առավել խոշոր ծրագրերն են.

Մ6՝ Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 32.95 կմ-ը` Լոռու մարզում: Ծրագրի արժեքը 3.837 մլրդ դրամ է: Կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ն և «Սուարդի» ԲԸ-ի իտալական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Աշխատանքները հիմնականում ավարտական փուլում են: Որոշ աշխատանքների մասով կատարվել են նախագծային փոփոխություններ և կիրականացվեն 2023թ-ին:

Մ-3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 22.9 կմ և 7.49 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում: Պայմանագրային ընդհանուր արժեքը 5.1 մլրդ. դրամ է: Կապալառու կազմակերպություններն են «Լեոպոլդ և ընկերներ» ու «Ճանապարհ» ՍՊԸ-ները: Աշխատանքներն ավարտված են:

Հ-33՝ (Մ-3 Ստեփանավան-Ագարակ-Յաղդան- Հ-35) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8.1 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը 991 մլն դրամ է: Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Տ-5-7՝ (Մ-7) (Շիրակամուտ) – Լեռնավան (Տ–5-38) մարզային նշանակության ճանապարհի 1.142 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը 148.6 մլն. դրամ է: Կապալառու կազմակերպությունը «Ռ.Ղազարյան» ՍՊԸ-ն է: Աշխատանքներն ավարտական փուլում են:

  • Կիսվել: