չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լանդշաֆտային դիզայնի ծառայություններ առաջարկող O2 GARDENS-ը՝ «ARMENIA EXPO 2021»-ին

Լանդշաֆտային դիզայնի ծառայություններ առաջարկող O2 GARDENS-ը՝ «ARMENIA EXPO 2021»-ին

Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 16-ին մեկնարկած Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center-ի նախաձեռնած «ARMENIA EXPO 2021» միջազգային ցուցահանդեսային ֆորումին ներկայացել էր իր նոր նախագծով՝ O2 GARDENS -ով: 

O2 GARDENS-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի նախագիծ է: Այն զբաղվում է 1 800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, ներկայանում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթով և առաջարկում լանդշաֆտային  դիզայնի համալիր ծառայություններ. խորհրդատվություն, տարածքի չափագրում-նախագծում, դիզայներական լուծումների առաջարկում և իրականացնում, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, հետագա խնամք և սպասարկում, այգեգործական մի շարք այլ ծառայություններ:

 
 

«ARMENIA EXPO 2021»-ին O2 GARDENS-ի կանաչ ու բուսաշատ տաղավարում ներկայացված էին ինչպես արտաքին տարածքների այնպես էլ ինտերիերի կանաչապատման համար նախատեսված բազմամյա ծառեր, ծաղիկներ, բույսեր, այգու և բույսերի խնամքի աքսեսուարներ:

O2 GARDENS-ն առաքելություն ունի Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, ասում է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը և հավելում.

«Մեր նպատակներից է նաև լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը, նոր ավանդույթների ստեղծմանն ու հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը նպաստելը: Հենց այդ պատճառով էլ լանդշաֆտային դիզայնի ծառայությունները որպես առանձին ուղղություն զարգացնելու համար նախաձեռնեցինք O2 GARDENS ծրագիրը։  Նմանատիպ ֆորումների մասնակցությունն էլ հնարավորություն է տալիս միջազգային կազմակերպություններին և արտադրողներին ներկայացնել մեր պրոդուկտը, ծառայությունները, և Հայաստանում այս ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները»։ 

Հիշեցնենք,  որ «ARMENIA EXPO 2021»-ն անցկացվել է սեպտեմբերի  16, 17, 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսներն են Industrial Armenia expo, Build expo, Expo food & drinks, Trans expo, Comp_expo, Polygraphy.publishing.advertisement expo, Furniture salon, Finance. credit. insurance. audit expo, Rest & entertainment։

  • Կիսվել: