հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կրճատվել է Սևանա լճում սիգի որսի թույլատրելի քանակը

Կրճատվել է Սևանա լճում սիգի որսի թույլատրելի քանակը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը սահմանել է սիգի որսի չափաքանակները և որսի որակի բնութագրերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

«2020-ին առավելագույն չափաքանակը 300 տոննան էր, կնքվել էր 205 պայմանագիր 236 տոննա որսի պաշարով, բայց փաստացի 204 տոննա սիգի որս է եղել», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ նախարարությունը որոշել է կրճատել սիգի որսի չափաքականկը և սահմանել  250 տոննա։

  • Կիսվել: