հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոնսերվատորիայում ստորագրահավաքն ավարտվել է. 6290 ստորագրություն է ներկայացվել ԿԳՄՍՆ

Կոնսերվատորիայում ստորագրահավաքն ավարտվել է. 6290 ստորագրություն է ներկայացվել ԿԳՄՍՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ավարտվել է օրեր առաջ մեկնարկած ստորագրահավաքը։ Հավաքել է 6290 ստորագրություն, որը ներկայացվել է ԿԳՄՍՆ–ին։

«Մենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներս, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամներս, ուսանողներս և շրջանավարտներս, կտրականապես դեմ ենք կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից կոնսերվատորիայի տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն»,–ասված է դիմումում։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով նախարարությունից չտեղափոխել Կոնսերվատորիան և չմիացնել այլ բուհերի հետ։ Ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն Կոնսերվատորիայի ուսանողները, այլև շրջանավարտներն ու երաժշտական հանրության հայտնի ներկայացուցիչները:

  • Կիսվել: