շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոնդում սեփականության վկայականների տրամադրումը  հնարավոր է միայն որոշ հատվածի համար, որտեղ կան շինություններ

Կոնդում սեփականության վկայականների տրամադրումը հնարավոր է միայն որոշ հատվածի համար, որտեղ կան շինություններ

Ներկայումս գործող օրենսդրության շրջանակներում Կոնդ թաղամասում սեփականության վկայականների տրամադրումը  հնարավոր է միայն որոշ հատվածի համար, որտեղ կան շինություններ. մնացած գույքային միավորների համար համապատասխան իրավական եւ օրենսդրական փոփոխություններ իրականացնելուց հետո նոր հնարավոր կլինի դա իրականացնել: Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Իրավաբանական վարչություն Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ իրավական այդ անհրաժեշտ փոփոխությունների նախագծերն արդեն պատրաստ են եւ դրվել են շրջանառության մեջ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց. «Կոնդեցիներին մենք հստակ խոստացել ենք, որ սեփականության իրավունքի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծենք, նոր անցնենք իրացման գործընթացին, որ մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն:

Կոնդի վերակառուցման հայեցակարգին շատ զգուշորեն պետք է վերաբերվենք, որովհետեւ դա Երեւան քաղաքի պատմության ամենակարեւոր մասնիկներից է: Հնարավորինս լայն շրջանակների կարծիքը պետք է լսենք հայեցակարգի վերաբերյալ, որովհետեւ նախկինում ունեցել ենք թաղամասերի կառուցման հայեցակարգեր, նախագծեր, արդեն իսկ իրականացված կամ իրականացվող, որոնք ոչ միանշանակ են ընդունվում տարբեր խմբերի կողմից:  Լինի դա Հյուսիսային պողոտայի, լինի Ֆիրդուսի շինարարությունը:

Այստեղ ունենք զրոյից գործընթաց, որը պետք է հնարավորնս թափանցիկ, մաքուր եւ  մասնագիտական կարծիքը հաշվի առնելով իրականացնենք, մանավանդ, որ խոսում ենք Երեւանի ամենահին թաղամասերից մեկի մասին»:

  • Կիսվել: