չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստին քննարկվել են Կոնդի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ

Քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստին քննարկվել են Կոնդի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում խորհրդի քննարկմանն են ներկայացվել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։

Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծերը, որոնք նպատակաուղղված են քաղաքաշինական գործընթացների պարզեցմանը, հստակեցմանը, թափանցիկության բարձրացմանը, գործընթացների ժամկետների կրճատմանն ու թվային հարթակում գործառույթների և հնարավորությունների ընդլայնմանը: 

Նիստի ավարտին քննարկված հարցերի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

  • Կիսվել: