ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կիեւյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառվի աճուրդով. Մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ

Կիեւյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառվի աճուրդով. Մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիտում որոշեց պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր Կիևյան փողոց 16 շենք, 9/2 տարածք հասցեում գտնվող 68 քմ մակերեսով և 169.9 քմ մակերեսով ընդհանուր մաս հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 3278 քմ մակերեսով հողամասից 68/6703 բաժնեմաս հանդիսացող 33.2 քմ մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հասցեում գտնվող գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շենք, որից իրականացվել են մասնակի օտարումներ և ներկայումս նշված շենքում ՀՀ սեփականություն է հանդիսանում շենքից մեկ և կես հարկ։ Օտարման առաջարկվող սենյակները փաստացի չեն շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։

2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  73,93 մլն դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 4 628 910  դրամ։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գինը՝  գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73,93 մլն դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3 696 500 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  156 192 դրամը։

  • Կիսվել: