չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խոշորացումն առաջին հեթին բխելու է այդ համայնքների շահերից. Բաբկեն Թունյան

Խոշորացումն առաջին հեթին բխելու է այդ համայնքների շահերից. Բաբկեն Թունյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է՝ համայնքների խոշորացումն առաջին հերթին բխելու է խոշորացվող համայնքների շահերից՝ տալով ֆինանսական անկախություն, կառավարման առումով ավելի արդյունավետություն:

Թունյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Նա հիշեցրեց՝ դեռ 2011-ին մշակվել է համայնքների խոշորացման հայեցակարգը, որտեղ շատ մանրամասն հիմնավորվել է, թե ինչու է պետք միավորել համայնքները և թե դա ինչ է տալու համայնքներին, ՀՀ-ին:

«Մշակվել է ընդհանուր մեխանիզմ, որպեսզի համայնքները կարողանան ինքնուրույնություն, ֆինանսական անկախություն ունենալ և կառավարման առումով ավելի արդյունավետ գտնվել: Այս առումով այնքան էլ արդար չէ համայնքների խոշորացումը հակադրել տարբեր բաների՝ օրինակ ազգային պատկանելիությանը, քանի որ այդ խոշորացումն առաջին հերթին բխելու է այդ համայնքների շահերից: Պետք չէ նաև որոշ դեպքերում անձնական ամբիցիաների պատճառով փորձել հակադրվել ընդհանուր մեխանիզմին:

Ըստ նրա՝ եթե մեկը ցանկանում է 50-հոգիանոց համայնքի համայնքապետ լինել, բնականաբար, մի փաստարկ կբերի՝ ապացուցելով, թե ինչու իր համայնքը պետք է խոշորացման չգնա: «Մենք պետք է ընդհանուրի շահից գանք, նոր հասնենք մասնավորի շահին»,-նշեց պատգամավորը:

  • Կիսվել: