չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. ասորական համայնքի ներկայացուցիչ

Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. ասորական համայնքի ներկայացուցիչ

Երբ քննարկել եք այդ կետերը՝ անտեսել, ոտնահարել եք ազգային փոքրամասնությունների իրավունքները: Խոսքը գնում է Արտաշատի և Մեծամորի փնջի 2 ասորական գյուղերի՝ Դիմիտրովի և Նոր Արտագերսի մասին, որոնք այս խոշորացման ծրագրի իրականացման հետևանքով ոչնչացման եզրին են հայտնվել։

Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ  դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասաց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը:

Վերջինս ընթերցեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի ազգային փոքրամասնություններին վերաբերող բաժինը և վստահեցրեց, որ ազգային փոքրամասնությունների շահերի պահպանման այդ կետերը գոյություն չունեն առաջարկվող «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:

Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչը պնդեց, որ օրենսդրական փոփոխությունները միայն հայ ազգի համար են:

«Թույլ տվեք անմիջապես ձեր մի քանի որակումների հետ բոլորովին չհամաձայնել և խնդրել, որ հետայսու գոնե մեր քայլերի և գործողությունների մասին ձեր պատկերացումներն այդ որակումներով չարտահայտել»,- արձագանքեց Վաչե Տերտերյանը և պնդեց, որ սխալ է պնդումը, թե ազգային փոքրամասնություններին մոռացել են և ռեֆորմները բացառապես հայ ազգին են վերաբերում:

Նա հավաստիացրեց, որ խոշորացումը դրական կանդրադառնա բոլոր գյուղերի վրա:

«Ինչ կապ ունի համայնքների խոշորացումն ասորական, եզդիական կամ հայկական գյուղերի հետ: Եթե խոսենք ավանդույթների մասին, այո՝ ունենք պրոբլեմ, լեզվի, ցուցանակների մասով նույնպես պրոբլեմ ունենք, մշակութային ժառանգության մասին 5 պրոբլեմ ասեք ասորական, 10-ը եզդիական համայնքների համար և ինքներդ էլ մի 100-ը կհիշեք նաև հայկական համայնքի վերաբերյալ»,- հայտարարեց Տերտերյանը և նկատեց, որ հարցում հնչեցրած դիսկրիմինացոն ֆոնն ազնիվ չէ նախագծի հեղինակների նկատմամբ:

  • Կիսվել: