կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խաչատրյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները

Խաչատրյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Նախարարը և դեսպանը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում բարձր են գնահատել «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով կայացած հայ-իտալական գործարար համաժողովը։ Կողմերը քննարկել են համաժողովի արդյունքում Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հետաքրքրություն ցուցաբերած գործարարների հետ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է եղել այն ոլորտներին, որտեղ կա ներդրումներ կլանելու առավել մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի առաջին կեսին գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները և այցի հետ կապված այլ մանրամասներ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ համագործակցության համար և պայմանավորվել շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով:

  • Կիսվել: