հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին

Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին

Սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական զարգացումները։ Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի ձևավորման և գործունեության հարցերին, ստանդարտացված լիցենզիաների ներդրման մոտեցումներին։

  • Կիսվել: