ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը հոկտեմբերին կազմել է 162 միլիոն դրամ

Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը հոկտեմբերին կազմել է 162 միլիոն դրամ

Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշներին: «Մենք պայմանավորվենք ենք, որ պարբերաբար ամփոփելու ենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշները, որովհետև մենք այդ առևտրի ծավալներից կախված գումարների վերադարձ ենք իրականացնում հենց կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերին: Հուլիսի 1-ից է այս համակարգը ներդրվել: Ի՞նչ ցուցանիշներ ունենք և որ ամսվա ցուցանիշն ենք ամփոփել»,-հետաքրքրվել է գործադիրի ղեկավարը:

 

Ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա տվյալները. «Նոյեմբեր ամսվա տվյալներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կամփոփվեն, կստանանք Կենտրոնական բանկի մեր գործընկերներից: Երբ նայում ենք հոկտեմբեր ամսվա տվյալներին՝ ունենք շարունակական աճ, 30 տոկոս աճ կա: 1 մլդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այնպես էլ՝ միջին հետվճարի առումով: Այսպես՝ 10 հազարով ավելացել է շահառուների թիվը և միջին «քեշբեքի» հատվածը նույնպես: Բանկ կա, որ 3500-ն անցնում է, բայց հիմնականում՝ 3000 հազար է: Սա նշանակում է, որ ինչքան միջին հետվճարը մեծանում է, այնքան կանխիկացման ծավալն է փոքրանում: Եվ տեսնում ենք, որ դինամիկան յուրաքանչյուր ամիս 400 միլիոնով ավելանում է: Հուսով եմ, որ մյուս ամիս արդեն մենք հատած կլինենք 2 մլրդ և ավելի շեմը»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ տրամաբանությամբ փաստացի ստացվում է այն պնդումը, որ այս տարի կենսաթոշակը բարձրացվել է 2 անգամ. «Եվ այս տրամաբանությամբ ևս 2 անգամ կբարձրացնենք 2023 թվականին: Ընդ որում, այս համակարգի աշխատանքը լրջորեն պետք է վերլուծվի, և մենք նաև սոցիալական քաղաքականության ոլորտում պետք է հետևություններ անենք»:

 

  • Կիսվել: