չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԿԲ նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կազմակերպված առցանց համաժողովին

ԿԲ նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կազմակերպված առցանց համաժողովին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին քննարկվում են կովիդի տևական հետևանքներին, զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականությանը, ապագա ճգնաժամերի կանխատեսմանը և այլ թեմաներին վերաբերյալ հարցեր:

ԿԲ նախագահը հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով:

Համաժողովին մասնակցում են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Թայլանդի, Չեխիայի, Հայաստանի, Դանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ կենտրոնական / ազգային բանկերի և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: