շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԿԲ-ի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի. Փաշինյան

ԿԲ-ի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի. Փաշինյան

Արտարժույթի մեծ ծավալի ներհոսք կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը: 521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ եւ իրավիճակ է Հայաստանի պատմության համար»,-գրել է նա:

  • Կիսվել: