հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կազմակերպվել է բեռնափոխադրումների վերաբերյալ քննարկում

Կազմակերպվել է բեռնափոխադրումների վերաբերյալ քննարկում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կազմակերպել էր «ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառման» վերաբերյալ քննարկում, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Քննարկմանը մասնակցել են լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչված և արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են արտահանումների և ներմուծումների արդյունավետ կազմակերպմանը, բեռների փոխադրման այլընտրանքային ուղիներով տեղափոխմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը վերաբերող հարցեր։

 

  • Կիսվել: