շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

Կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։
 
Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը և հավելել․
 
«Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք ժամանակի ընթացքում վերածելով երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության։ Դժվարին և անկայուն այս ժամանակներում Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել բելառուս գործընկերներին և աջակցել բելառուս արտադրողներին»։

 

  • Կիսվել: