շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում:
Կատարված փոփոխություններով փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին ջերմատունը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում։ Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով սույն դրույթի գործողությունը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Ծրագրին մասնակցելու համար թույլատրելի է համարվելու տնտեսավարողների անշարժ գույքի (հողի) միայն սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի առկայությունը։

 

Առանց անշարժ գույքի կառուցապատման իրավունքի, միայն օգտագործման կամ վարձակալության իրավունք ունեցող տնտեսավարողների մասնակցությունը ծրագրին չի թույլատրվելու։

Ծրագրում սահմանվել է իրատեսական ժամկետ պայմանագրի կնքման համար, հստակեցվել են կապալառուներին ներկայացվող պահանջները՝ նախագծերի կազմման մասով։

  • Կիսվել: