շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կասեցվել է «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի խորքային հորի շահագործումը

Կասեցվել է «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի խորքային հորի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Ֆիշգոլդ » ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում։

Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։

Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

  • Կիսվել: