Կասեցում՝ ավազի լվացման կետում. Տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն ուղղված վերահսկողական դիտարկումները։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Արարատի մարզում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող «Կ. ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ում տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում։
Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է։