հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են urban-permits.e-gov.am կայքում

Կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են urban-permits.e-gov.am կայքում

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում ներառված կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են և գործում են նոր` urban-permits.e-gov.am հղումով։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման ծառայությունների համար շարունակում է գործել urban.e-gov.am կայքը։

Փոփոխությունը կատարվել է՝ թվային հարթակից օգտվելը հնարավորինս պարզ և հարմարավետ դարձնելու նպատակով։

  • Կիսվել: