երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարտոֆիլն ու կաղամբը մեր սպառողները կհասցնեն սպառել․ Պապոյան

Կարտոֆիլն ու կաղամբը մեր սպառողները կհասցնեն սպառել․ Պապոյան

Ինձ մոտ այսօր առավոտյան խորհրդակցություն ունեցել ենք այդ հարցով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլ ու կաղամբ արտադրող գյուղացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ հայտարարելով, որ պետությունը չի օգնում, որ իրացնեն իրենց ապրանքը, որը մնացել է եւ փչանում է:

«Երբ մենք նայում ենք, թե ամսական ինչքան սպառում ունենք Հայաստանում, եւ այն ծավալը, որ մնացել է այս պահին գյուղատնտեսների մոտ, կարծում ենք, որ դրանք մեր սպառողները կհասցնեն սպառել: Ամսական սպառվում է մոտ 30 հազար տոննա կարտոֆիլ:

Այլ հարց է, որ Հայաստանում մենք ունենք գնանկում: Ոչ միայն կարտոֆիլի, այլեւ ընդհանրապես այս տարի գները ավելի ցածր են, քան անցած տարի: Կարտոֆիլի ու կաղամբի դեպքում դա ակնհայտ է: Այսինքն ունենք մեդալի երկու երես. Մի երեսում մեր գյուղատնտեսներն են, որոնք ապրանք են արտադրել ու ուզում են հնարավորինս թանկ վաճառել: Մյուս կողմում մեր քաղաքացիներն են, որոնք ուզում են հնարավորինս էժան այդ ապրանքները ձեռք բերել»,-ասաց Փափոյանը:

Դիտարկմանը, որ դրսից այդ նույն մթերքները ներմուծվում են, որի պատճռով տեղի արտադրանքը չի վաճառվում, նախարարն արձագանքեց. «Այդ ապրանքների դրսից ներմուծման ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին ներկայացվում են»:

  • Կիսվել: