երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարո՞ղ ա կամազները Հայկ Մարությանն իր պապի համար է առել, դրանք քաղաքին են ծառայում. վարչապետ

Կարո՞ղ ա կամազները Հայկ Մարությանն իր պապի համար է առել, դրանք քաղաքին են ծառայում. վարչապետ

Երբ Լենա Նազարյանն ասում է, որ Էդմոն Մարուքյանն անցյալում է մնացել, նկատի ունի, որ նա ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ: Ես ենթադրում եմ, որ Լենա Նազարյանը սա նկատ ունի: Այս մասին այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել:

Խոսելով Մարուքյանի հայտարարության մասին, թե հանձնաժողովի կազմի ձևավորումը տապալելով՝ իշխանությունը կորցնում է ստացած քաղաքական կրեդիտը, Փաշինյանն ասաց, որ ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսի, թող որոշ գործընկերներ տանձից ու խնձորից խոսեն. «Այսինքն, ո՞վ է գնահատում՝ մենք կորցնում ենք մեր քաղաքական կրեդիտը, թե՝ ոչ: Եթե պարոն Մարությանը (հավանաբար նկատի ունի Մարուքյանը), շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում: Թող ընտրի, մենք խնդիր չունենք: Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնում ենք, թե՞ ոչ: Դրա գնահատողը ժողովուրդն է, ինքը դրա իրավունքը չունի: Հերիք ա մեր համեստությունը չարաշահել: Սա 2016, 17 թվականը չէ, որ իշխանության հետ հնարավոր լինի խոսել «առևտուր-շանտաժ» բանաձևով: Ինքնաոչնչացմանբ են զբաղված, թող մեր քաղաքական կրեդիտի մասին չանհանգստանան»:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԱԺ-ում Երևանի քաղաքապետարանի «կամազների» հարցով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու տապալման մասին, ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ, Երևանի քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարցերի քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը պատկանում է Երևանի ավագանուն. «ՀՀ-ում և ցանկացած ժողովրդավարական երկրում ժողովրդավարության կարևորագույն սկզբունքը իշխանությունների տարանջատումն է: Նենց ասում են կամազները, կարո՞ղ ա կամազները Հայկ Մարությանն իրա պապի համար ա առել: Էդ քաղաքին է ծառայում»:

Նա անդրադարձավ նաև նվիրատվություններին և ասաց, որ հարցի քննարկման ընթացքում դեսպանատներից տեղեկանքներ է ուզել նմանատիպ իրավիճակների մասին՝ Փարիզում, Պրահայում և Բեռլինում. «Կա՞ արդյոք նման պրակտիկա: Պարզվել է, որ ամենաժողովրդավարական երկրներում նման պրակտիկա կա: Ես էլ եմ ընդունում, որ այդտեղ պետք է կանոնակարգվի: Դատախազոււթյունն էլ է ասել, որ իրավախախտում չկա, սակայն հարցը պետք է կանոնակարգվի»:

  • Կիսվել: