ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար

Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար

Կառավարությունը տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար առաջարկում է պետական աջակցության նոր հնարավորություններ՝ նպատակ ունենալով խթանել անասնագլխաքանակի ավելացումն ու մսի և կաթի արտադրության ծավալների ընդլայնումը։

 
Ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են օգտվել՝
 
- 50 տոկոս փոխհատուցումից,
- 0 տոկոս տոկոսադրույքով վարկերից,
- 18 ամիս արտոնյալ վարկային ժամկետից,
- մինչև 1000 գլուխ կենդանի ձեռք բերելու հնարավորությունից։
 
Աջակցության ծրագրի միջոցով նախատեսվում է նպաստել տավարաբուծության ոլորտի զարգացմանը, տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների ավելացմանը։
 
Ծրագրի պայմանների և մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է Կառավարության հրապարակած տեսանյութում։

  • Կիսվել: