երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերը 2 կողմից է ֆինանսավորում». Շուրջ 3 մլրդ դրամ կրկին հատկացվեց այդ ծրագրերի համար

«Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերը 2 կողմից է ֆինանսավորում». Շուրջ 3 մլրդ դրամ կրկին հատկացվեց այդ ծրագրերի համար

Կառավարությունն իր այսօրվա  նիստում որոշեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացնել 2 միլիարդ 954 միլիոն դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքների թվով 46 ծրագրեր: Ըստ մարզերի տեղաբաշխությունը հետևյալն է:

Արագածոտնի մարզ մեկ ծրագիր՝  33,2 միլիոն դրամ,

Արմավիրի մարզ՝ յոթ ծրագիր 237 միլիոն դրամ,

Գեղարքունիքի մարզ՝ չորս ծրագիր 519,7 միլիոն դրամ,

Լոռու մարզ՝ ինը ծրագիր 515 միլիոն դրամ,

Կոտայքի մարզ՝ երկու ծրագիր 71,9 միլիոն դրամ,

Շիրակի մարզ՝ հինգ ծրագիր 204,9 միլիոն դրամ,

Սյունիքի մարզ՝ հինգ ծրագիր 699,2 միլիոն դրամ,

Վայոց Ձորի մարզ՝ հինգ ծրագիր 224,1 միլիոն դրամ,

Տավուշի մարզ՝ ութ ծրագիր 349,5 միլիոն դրամ:

«Այս որոշումով արդեն 2024 թվականի պետական բյուջեից կունենանք 31,8 միլիարդ դրամի չափով համաֆինանսավորում սուբվենցիոն նախորդ տարվա ցուցանիշից մեկ ու կես միլիարդ դրամով ավել է խնդրում եմ հաստատել տարվա արդյունքներով 30 տարվա արդյունքներ (02:00) պարոն վարչապետ, 31,8 միլիարդ դրամի համաֆինանսավորում կունենանք, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի քան 1,5 միլիարդ դրամով ավել է»,-ասաց նա՝ հավելելով, որ համայնքների բաժինն էլ հաշված 50 մլրդ դրամը անցնում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Ստացվում է, որ այս տարվա արդյունքը միայն սուբվենցիոն ծրագրերով, մոտավորապես 130-140 միլիոն դոլարի ներդրում ենք արել: Ըստ էության, կարող ենք ասել, որ այս ներդրումները արվում են առաջին հերթին կառավարության կողմից, նաև համայնքների կողմից, բայց եկեք չմոռանանք նաև, որ համայնքների բյուջեների մի զգալի մասը նույնպես ձևավորվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով:

Երկար ժամանակ մենք խոսել ենք տարածքային համաչափ զարգացման մասին և սա այն ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում»:

Խուդաթյանը հավելեց, որ սուբվենցիաների ծավալի էական աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ զգալի չափով ավելացել են դոտացիաները համայնքներին տրվող և օրենսդրական  վերջին փոփոխությունից հետո համայնքները արդեն հնարավորություն ունեն վարչական բյուջեից ավելի մեծ մաս ուղղել սուբվենցիոն ծրագրերին:

Փաշինյանը համաձայնեց ասվածի հետ՝ հավելելով. «Հիմա ստացվում է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերը երկու կողմից է ֆինանսավորում, մեկ որպես կառավարության մասնաբաժին, մեկ էլ դոտացիայով: Ընդ որում դոտացիաների թվերը մենք էականորեն ավելացրել ենք»:

Ավանդույթի համաձայն Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր այդ 46 սուբվենցիոն ծրագրերը:

  • Կիսվել: