կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կառավարությունը նախատեսում է պետբյուջեում վերաբաշխում կատարել՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար

Կառավարությունը նախատեսում է պետբյուջեում վերաբաշխում կատարել՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում:

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում»,- նշված է որոշման նախագծում:

Որոշման նախագծում ասված է նաև, որ տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։

  • Կիսվել: