շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը

Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը

Կառավարությունն իր այսօրվա նիստում լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը տարիներ շարունակ, մինչև 2024թ․իրականացրել է միայն գրադարանային ծառայություններ՝ իր կանոնադրական հիմնական գործառույթների կատարման համար չունենալով համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։

ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագրով էկոնոմիկայի նախարարությանը վերապահված մի շարք միջոցառումների պատշաճ կատարումը սահմանափակվում  է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական կարգավիճակից ելնելով։

Մասնավորապես, գիտություն–տնտեսություն փոխգործուն կապերի հաստատմանը, պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումիցմինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացմանը, ՓՄՁ ֆինանսների հասանելիության ապահովմանըուղղված միջոցառումները հնարավոր չէ իրականացնել ներկա ենթակառուցվածքի միջոցով։

Ուստի, բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի լուծարել ՊՈԱԿ-ը։

  • Կիսվել: