Կառավարությունը կվավերացնի 236 մլն եվրո վարկի տրամադրման համաձայնագիրը
Այսօր կայանալիք ՀՀ կառավարության նիստում կվավերացվի 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 236,000,000 եվրոյի չափով վարկ:
Ծրագրի նպատակն է բարելավել տարածաշրջանային և միջազգային շարժունակությունը և բարձրացնել Վարկառուի տարածքում գտնվող Սիսիանի և Քաջարանի միջև ընկած հատվածի հասանելիությունը: