չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Կառավարությունը ԿԲ-ի պարտքն օրենքով դուրս է բերում պետական պարտքից, որպեսզի այն 2 %-ով նվազեցնի

Կառավարությունը ԿԲ-ի պարտքն օրենքով դուրս է բերում պետական պարտքից, որպեսզի այն 2 %-ով նվազեցնի

«Արժույթի միջազգային հիմնադրամի իրականացրած ծրագրի արդյունքում պարզվել էր, որ ԿԲ-ի արտաքին պարտքը և երաշխիքները հաշվառվում են պետական պարտք, իսկ համայնքների պարտքը որպես պետական համախամբված պարտք, ներկայացված չէ, որը հակասում է միջազգային ստանդարտներին»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Նա նաև հայտնեց, որ մեկ այլ փոփոխությամբ Պետական արտարժութային թողարկման պատասխանատուն հստակ լիազորություններով կտրվի ֆինանսների նախարարությանը։

 «Օրենքով նաև կանոն է սահմանվում, որ երբ պետական պարտքն ավել է լինում քան ՀՆԱ-ի 60 %-ը, ապա պայմանական պարտավորություն կամ երաշխիք ներգրավելու համար պետության վրա դրվում է մորատորիում, բացառությամբ այն դեպքերի, երբ այն բյուջետային համապատախան օրենքում ներառված է լինում... Ամեն անգամ երբ պարտքը 60%-ից ավել լինի, մենք պետք է գանք ԱԺ-ից թույլտվություն խնդրենք։ Ինչու ամբողջական մորատորիում դրված չէ, որովհտեև հնարավոր են դեպքեր, երբ պարտքը 60 %-ից ավել է, բայց պայմանական պարտավորություն պետք է վերցնել, կամ երաշխիք թողարկել՝ անհրաժեշտ է ԱԺ-ին ներգրավել և ապացուցել, որ այն իսկապես երկրի համար կարևոր ծրագիր է»,-ասաց Ավանեսյանը։

 Նրա խոսքով՝ եթե պետական պարտքի երաշխիքների և պայմանական պայմանավորվածութունների գումարը ՀՆԱ-ի 70%-ից ավել է լինում, պետք է անպայման գալ ԱԺ և նոր գնա նման պարտք վերցնի։

  • Կիսվել: