չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. Քերոբյան

Կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. Քերոբյան

Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է, որ վերջին տարիներին իր մեծ ներդրումն է ունենում տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Կառավարությունն ինքն էլ է արդեն հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու այս ոլորտում՝ առաջիկա 5 տարիների համար սահմանելով լայնամասշտաբ կապիտալ ծախսերի նշաձող՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 2600կմ ճանապարհ, 15 ջրամբար։

Այսօր արդեն մեր կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մեջ կներդրվի շուրջ 1 միլիարդ դոլար։

Այսպիսի ներդրումների ծավալ Հայաստանում երբևէ չի եղել և նման ծրագրերը շատ են լինելու։
Այսօր իմ գործընկերների հետ միասին ներկա եմ գտնվել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը եւ ծանոթացել ոլորտի նորություններին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: