հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Կառավարությունը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամ հատկացրեց համայքնների սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամ հատկացրեց համայքնների սուբվենցիոն ծրագրերի համար

«Խոսքը համաֆինանսավորման ծրագրերը պետական բյուջեից 1 մլրդ  255 մլն դրամով համաֆինանսավարելու կառավարության որոշման նախագծին է վերաբերում»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդարյանը՝ զեկուցելով համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման որոշումը։

Թվարկելով մարզերը՝ նախարարն ասաց, որ Արմավիրի մարզում իրականացվելու է 2 ծրագիր, Գեղարքունիքի մարզում՝ 3 ծրագիր, Լոռու մարզում՝ 2 ծրագիր, 1 ծրագիր Կոտայքի մարզում, 1 ծրագիր Վաոց Ձորի մարզում։

«Ընդհանուր 7 համայքների 9 սուբվենցիոն ծրագրերի է վերաբերում որոշումը»,-ասաց Խոդաթյանը և, նշելով, որ չզեկուցվող հարցերով էլ ֆինանսավորում հատկացվեց հրատապ հարցերի մասով, հավելեց. «Վերջին հաստատումով 2026 թ բյուջեով կունենանք 10.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։

  • Կիսվել: