կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Կառավարությունն ընկերությանն ազատել է տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունն ընկերությանն ազատել է տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից. տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտնեի, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության, զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրության համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։ 

Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304.000 դրամ միջին աշխատավարձով։  Արդեն իսկ իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։

  • Կիսվել: