ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը

Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել տնտեսության արդիականացման գործընթացը։ Այն բխում է կառավարության գործողությունների հնգամյա ծրագրից, որով որ կառավարությունը թիրախավորել է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը։ Ասուլիսի ընթացքում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նրա խոսքով, տնտեսության արտադրողականության բարձրացման համար Կառավարությունը պլանավորել է իրականացնել 3 հիմնական աշխատանք․1-ը ուղղված է արտադրողների ու արտահանողների ծառայությունների տեխնոլոգիական ու տեխնիկական հագեցվածության վերազինմանը, 2-րդ միջոցառումն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսք ապահովելուն և 3-րդ միջոցառումը՝ բիզնես գործընթացների թվայնացմանն ու օպտիմալացմանը։

Եվ այսպես, 1-ին ծրագիրը ամիսներ առաջ միայն մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին էր վերաբերում, որոնց առաջարկվում էր թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչև 10 մլրդ դրամի շրջանակում, և Կառավարությունը սուբսիդավորում էր ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները: Հայաստանի գրեթե բոլոր բանկերի հետ Կառավարությունը կնքել է պայմանագրեր՝ այս ծրագրից օգտվող տնտեսվարողներին օժանդակելու համար։

  • Կիսվել: