երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացվեց 16 համայնքների թվով 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար 140 միլիոն դրամ, Գեղարքունիք՝ 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռի՝ 8 ծրագրի համար 322 միլիոն դրամ, Կոտայք՝ 1 ծրագրի համար 16 միլիոն դրամ, Շիրակ՝ 1 ծրագրի համար 119 միլիոն դրամ և Սյունիք՝ 2 ծրագրի համար 152 միլիոն դրամ:

Այս որոշումը կայացնելուց հետո կստացվի, որ արդեն այս տարի 7,7 մլրդ դրամ կառավարությունը հմաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրերի համար»,- մանրամասնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

  • Կիսվել: