կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության որոշմամբ բետոն արտադրող ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ բետոն արտադրող ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԳԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՄԵԳԱՇԻՆ»-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության և մատակարարման համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 20 աշխատատեղ 136 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝180,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14․7 մլն դրամ։

  • Կիսվել: