Կանայք պետք է երեխա ունենան Հայաստանում, չմեկնեն այլ երկրներ. Ավանեսյան
Ժողովրդագրության ռազմավարության ազատության շրջանակում պետությունը լրացուցիչ հնարավորություն է ստեղծել կանանց համար։ Այս մասին, այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրինակ՝ երբ կանայք որոշում են երեխա ունենալ, ապա երեխա ունենան Հայաստանում, դրա համար չմեկնեն այլ երկրներ իրենց այս իրավունքը իրացնելու համար: Առողջապահության դերը, իհարկե, ծնելիության մեջ գալիս է այն պահին, երբ անձը կամ զույգը որոշում են երեխա ունենալ։ Մեր դերն է բոլոր բժշկական միջամտություններով, տեխնոլոգիաներով ապահովենք ծնելիության խթանումը»,- ասաց նա։
Նախարարը հիշեցրեց՝ կանայք հնարավորություն ունեն օգտվել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում մայր դառնան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում պարզաբանեց՝ նախարարը նկատի ունի վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց։