հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կադաստրի կոմիտեում հաշվառված 18 հազար ինքնակամ կառույցները կհարկվեն

Կադաստրի կոմիտեում հաշվառված 18 հազար ինքնակամ կառույցները կհարկվեն

Կադաստրի կոմիտեում այս պահի դրությամբ հաշվառված է 18 հազար ինքնակամ կառույց, որոնք կհարկվեն մինչև այն պահը, երբ համայնքի ղեկավարի կողմից որոշում կլինի կառույցն օտարելու կամ ապամոնտաժելու վերաբերյալ: Դեկտեմբերի 1-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Անցած տարի կարգավորումներ իրականացրեցինք ինքնակամ կառույցների հաշվառման մասով: Տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ արդեն շուրջ 18 հազար ինքնակամ կառույց կա հաշվառված Կադաստրի կոմիտեում, որի մի զգալի հատվածը հենց պետական և համայնքային հողերի վրա կառուցված ինքնակամ շինություններն են: Այդ շինությունները ևս կսկսեն հարկվել:

Դա դեռևս չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինությունները օրինականացնել և հողը վաճառել ինքնակամ կառուցած սուբյեկտին: Ինքնակամ կառույցները կհարկվեն այնքան ժամանակ մինչև համայնքի ղեկավարը որոշում կկայացնի օտարելու այդ հողը և ապամոնտաժելու այդ օբյեկտը»,- ասաց Թովմասյանը:

  • Կիսվել: