շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը

Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը

Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը։

Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի կողմից Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցված 4 հյուրանոցային կազմակերպությունների խախտումներն առավելապես վերաբերում են ախտահանման եւ ջերմաչափման գործընթացներին, դրանց համար սահմանված գրանցամատյանների ոչ պատշաճ լրացմանը։

Տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը։ Խախտումների նվազմանը զուգահեռ` մշտադիտարկումները նույն խստությամբ են իրականացվում։

Համավարակի կանխման նպատակով պարետի սահմանած նորմերը ենթակա են խստորեն պահպանման։

  • Կիսվել: