հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը ավարտել է իր առաքելությունը

Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը ավարտել է իր առաքելությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը ավարտել է իր առաքելությունը, բրիտանացի 20 դիվանագետ և գլխավոր հյուպատոսը կհեռանան Իսրայելից: Շենքում կմնա 7 դիվնագետ, որոնց կթույլատրվի սահմանափակ գործունեություն իրականացնել:

Սեպտեմբերին Իսրայելը երեսնօրյա ժամկետ էր սահմանել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության փակման համար՝ ի պատասխան Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ Լոնդոնի սահմանած պատժամիջոցների։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ Իսրայելը հյուպատոսությունը փակելու իրավական իրավունք չունի։

«Հյուպատոսությունն այնտեղ գործում է գրեթե 200 տարի։ Միացյալ Թագավորության կառավարությունը վերահաստատում է իր վաղեմի դիրքորոշումն առ այն, որ Արևելյան Երուսաղեմն օկուպացված տարածք է», - նշված է նախարարի հայտարարության մեջ։

Միլիբենդը հավելել է՝ առաքելությունը շարունակելու է աշխատել պաղեստինցի ժողովրդի հետ: Բրիտանական կողմը նաև նշել է, որ ժամանակավորապես դուրս է բերել աշխատակիցների մի մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

  • Կիսվել: