երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
«Ջերմուկ ինտերնեյշնլ Պեպսի կոլա բոթլերս»-ը ազատվեց մաքսատուրքից. Նա նոր մեքենաներ է ներմուծելու

«Ջերմուկ ինտերնեյշնլ Պեպսի կոլա բոթլերս»-ը ազատվեց մաքսատուրքից. Նա նոր մեքենաներ է ներմուծելու

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցները նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 74․4 մլն դրամի ներդրում, որից 60․9 մլն-ը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած13․5 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։

Ներկայումս առկա է 264 աշխատատեղ 528 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 545 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ։

  • Կիսվել: