երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ

«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել ներմուծման մաքսատուրքից:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակներ և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել  ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել պլաստմասե տակդիրներ, որոնք նախատեսվում են օգտագործել արտադրվող կամ ներմուծվող ապրանքները անվտանգ փոխադրելու և փոխադրման ընթացքում վնասվածքների նվազագույն ռիսկերով մատակարարման համար, ինչը կնվազեցնի բեռի ընդհանուր զանգվածը՝ հնարավորինս նվազեցնելով ճանապարհների վրա ծանրաքաշ տրանսպորտային միջոցների ազդեցությունը:

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 10․3 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 576 մլն դրամ։

  • Կիսվել: