երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացել է հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը

Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացել է հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը

Հայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։

Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ գործարարների ասոցիացիայի և Իտալա-ռուսական առևտրային պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։

Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում և նշելով թե իտալական, որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող է օրերի ընթացքում ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։

Ֆորումին ելույթ են ունեցել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Իտալա-ռուսական առևտրային պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր խոսքում նշեց իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին՝ հայտնելով.

«Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 200․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41․0%-ով»:

Միջոցառմանը ներկա գտնվեցին 180 հայ և առցանց միացված 100-ից ավել իտալացի գործարարներ։

  • Կիսվել: