երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իշխանությունը որոշակի հետքայլ է անում. Տեսան, որ կա բոյկոտի վտանգ. Իզաբելա Աբգարյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Իշխանությունը որոշակի հետքայլ է անում. Տեսան, որ կա բոյկոտի վտանգ. Իզաբելա Աբգարյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Այսօր ՔՊ-ն նորից բերել է նույն թանկացրած կարմիր գծերի նախագիծը և մեր խմբակցությունը որոշում ունի չգրանցվել, բոյկոտել: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ նկատելով, որ արդեն կա առաջին ատյանի դատարանի որոշում, որով չեղարկվել է այդ թանկացումը, եւ այդ որոշումը քաղաքապետարանը բողոքարկել է:

Անդրադառնալով նրան, որ քաղաքային իշխանությունը մեկ ամսով հետաձգել է տրանսպորտի թանկացման կիրառումը, Աբգարյանն ասաց. «Իշխանությունը որոշակի հետքայլ է անում, դա ակնհայտ է: Մենք տեսնում ենք զգուշավորություն, և դա առաջին հերթին կապված է մեր քաղաքացիների ճնշման հետ։

Մենք  հավաքել ենք նույնքան ստորագրություն, որքան ՔՊ-ն ստացել է ընտրություններին։ Բացի այդ, նույն բանավեճի ժամանակ ՔՊ-ականները, որոնք ամբողջ օրը ֆեյսբուքում են ապրում, շատ լավ տեսան, որ հանրության կողմից կա միանշանակ բողոք և բոյկոտի վտանգ և մարդկանց բաժակը լցվել է: Հիմա զգուշավոր փորձում են հետքայլեր անել»,-ասաց նա:

  • Կիսվել: