չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը 2 անգամ տուգանվել է. «Ժողովուրդ»

Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը 2 անգամ տուգանվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը, որը ձու է արտադրում, այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է տուգանվում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օգոստոսի 30-ին որոշում է կայացրել «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել 3 մլն 44 հազար 534 դրամի չափով։ Ի դեպ, եւս 3 մլն դրամով Նալբանդյանի ընկերությունը՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, տուգանվել է ապրիլի 26-ին։ Պարզվում է՝ այս ընկերության կողմից արտադրված ECO եւ ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել են այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Նույն խախտումն ընկերությունն արել է նաեւ այս տարվա ապրիլին։ Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում:

Նշենք, որ Նարեկ Նալբանդյանը իշխանությունների շնորհիվ ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով՝ «փակովի» տարբերակով:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: