չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանն ու Հայաստանը ստեղծում են հզոր տարածաշրջանային դաշինք՝ նոր շուկաներ ձեռք բերելու համար

Իրանն ու Հայաստանը ստեղծում են հզոր տարածաշրջանային դաշինք՝ նոր շուկաներ ձեռք բերելու համար

Իրանի Մարքազի նահանգի Մահալլաթ քաղաքում կայացած՝ Իրանի 17-րդ միջազգային քարի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ իրանական և հայկական քարի արդյունաբերությունների բարձրաստիճան պաշտոնյաները ընդգծել են երկկողմ համագործակցության խորացումը, գրում է parstoday.ir-ը՝ հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ Հայաստանի քարարտադրողների միության նախագահ Տարոն Բադալյանը ցուցահանդեսն անվանել է բարեկամության ռազմավարական խորհրդանիշ և արդյունաբերական համագործակցության նոր էտապի սկիզբ։ Անդրադառնալով շինարարության և ցանցերի կառուցման ոլորտներում համագործակցության եզակի ներուժին՝ նա նշել է. «Իրանն ու Հայաստանը, ստեղծելով հզոր տարածաշրջանային դաշինք, կարող են ձեռք բերել նոր շուկաներ, փոխանակել տեխնոլոգիաներ և ստեղծել ավելացված արժեք»։

Հայաստանի քարարտադրողների միության փոխնախագահ Մարինա Սանդոյանը նույնպես անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների պատմական անցյալին և հայտնեց քարի արդյունաբերության կայուն առևտրային միտման մասին։ Նա բացատրել է, որ Հայաստանը Իրանից ներմուծում է մարմար, տրավերտին և օնիքս տեսակի քարեր և վերամշակումից հետո արտահանում դրանք ներքին և միջազգային շուկաներ։

Սանդոյանը Հայաստանի քարարտադրողների միությունը ներկայացրել է որպես վերամշակման, նախագծման և լոգիստիկայի գործընթացների կառավարման ինտեգրված հարթակ։ Երկու կողմերն էլ ընդգծել են երկու երկրների միջև ամուր կամուրջ կառուցելու և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: