կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Շուտով կմեկնարկենք. Սյունիքի մարզպետ

Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Շուտով կմեկնարկենք. Սյունիքի մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։

«Ծրագրերը ներդրումային են, մշակութային և սոցիալական։ Բուն ծրագրերն այս փուլում դեռ մեկնարկած չեն, բայց բազմաթիվ ծրագրեր կան, որոնց քննարկումներն ավարտական փուլում են, և պետք է մեկնարկենք»,– նշեց Ղուկասյանը։

Նա շեշտեց, որ Սյունիքում ԻԻՀ հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։

Հարցին, արդյոք Իրանի հետ անվտանգային ծրագրերի մասին քննարկումներ լինում են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց։

 

  • Կիսվել: