հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրացման ցանցում հայտնաբերվել են 1 կիլոգրամանոց տարաներով ժամկետանց տոմատի մածուկներ

Իրացման ցանցում հայտնաբերվել են 1 կիլոգրամանոց տարաներով ժամկետանց տոմատի մածուկներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Արսեն և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում, հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր՝ արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

 

նկար

  • Կիսվել: