ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ. Սանոսյան

Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ. Սանոսյան

Դեմարկացիան ու դելիմիտացիան բավական երկար ձգվող գործընթաց է։ Մենք չգիտես ինչու անընդհատ զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ այդ երեւույթի պարագայում կարող են մեր որոշ տարածքներ կզիջվեն մեզ։

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․

«Առաջինը ես Արծվաշենի մասին կխոսեի։ Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ։ Եթե աշխարհագրորեն նայենք, բավական նման են», -անդրադառնալով հնարավոր սահմանազատմանը, ասաց նա։

Գնել Սանոսյանի խոսքով, ինքը շատ լավ ժառանգություն է ստացել Սուրեն Պապիկյանից։ «Կառավարությունը կարող էր շատ ավելի մեծ ծրագրեր աներ, եթե մեր շինարարական ընկերությունները կարողություններ ունենային։ Հիմա մեծ շինարարական աշխատանքներ ենք սկսելու եւ մտավախություն ունենք որ շինարարական ընկերությունների հզորությունը կարող է խնդիր առաջացնել»,–ասաց նախարարը՝ հիշեցնելով Փաշինյանի առաջարկը միջազգային շինարարական ընկերություններին Հայաստանում շինարարական աշխատանքներին ներգրավելու համար։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առնչության Փաշինյանի այն հայտարարությունների վերաբերյալ, թե ժողովրդի բաժինը պետք է վերադարձնել ժողովրդին, Սանոսյանի նշեց, որ ինքն իրավական գործընթացների մեջ չի մտնելու։ «Ուրիշ բան է քրեական գործ է, խախտումները՝ այլ բան։ Եթե կան խախտումներ, մարդիկ պիտի պատժվեն։ Բայց ուրիշ բան է, որ պետությունը դրան զուգահեռ այն համայնքները, որ թիրախային են, ծրագրեր է իրականացնում, որպեսզի տարածքային համաչափ զարգացում տեղի ունենա»։

Ամուլսարի շահագործման առնչությամբ էլ, նախարարն նկատեց, որ կան հարցեր, որոնք պետք է վերանայել, բայց չենք էլ կարող բնական ռեսուրսները չօգտագործել՝ հաշվի առնելով նաեւ բնապահպանական հարցերը։

Վերջինիս խոսքով՝ բնական ռեսուրսները, հատկապես մետաղական ռեսուրսները մեր երկրի գլխավոր հարստություններից են և արդի աշխարհում չենք կարող այդ ռեսուրսները չօգտագործել մեր տնտեսական հզորությունը մեծացնելու համար, բայց կարևոր է նաև բնապահպանական, անվտանգային մի շարք հարցեր: 

Հարցին՝ վարչապետի կողմից ստորագրվելիք փաստաթղթի դեպքում M4 ճանապարհահատվածի  զգալի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պարագայում կա՞ արդյոք հանձնարարական այլընտանքային ճանապարհ ունենալու, Սանոսյանը բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափական վերաբերյալ վարչապետի այսօրվա ելույթին, Սանոսյանը նշեց.

«Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը վերաբերում է 2 երկրներին: Առանց ենթակառուցվածքների կառուցման հնարավոր չէ ունենալ ապաշրջափակում: Ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա և պետք է նորը կառուցվի: Երկաթուղին անցնելու է Նախիջևանով, Մեղրիով, խորհրդային տարիներին եղել է նաև Իջևանի ուղղությամբ,  տարածաշրջանում խաղաղություն լինելու դեպքում ենթադրաբար Իջևանով էլ կարող է անցնել»:

  • Կիսվել: